Here is the "Republic Of Armenia Ministry Of Emergency Situations Veteran" Medal («Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը) a ministerial award of the MES of Armenia. Founded by ministerial decree #105 of 14th October 2011.
The design is a modern Post-Soviet take on what once was that coveted Soviet Order showing how not all the modern nations have completely turned their back on their Russian-Soviet history. The bar reads "Armenia".
Although this Medal was only founded 18 months ago and the serial number of 006 the recipient of this is already lost - even with a good effort being put in to trace. Someone obviously does not wish to be identified.
The reverse also features an Armenian Mint maker's mark.
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2011 թվականի հոկտեմբերի 14-ի
N 105-Ն հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆ» ՄԵԴԱԼԻ
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը (համաձայն N 8.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի մարմինների վետերան պետական և քաղաքացիական ծառայողներին ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:
2. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:
3. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը ոսկեգույն հավասարակողմ բազմանկյան ֆոնի վրա Երկիր մայրցամաքների թիվը խորհրդանշող մուգ կարմիր գույնի հնգաթև աստղ է, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 45 մմ է: Կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներով, որոնք հատվում են կարմիր աստղի կենտրոնում գտնվող 25մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում: Շրջանակի վերին մասում եզրագծով գրված են «ԱԻՆ ՎԵՏԵՐԱՆ» բառերը, որոնք աջ և ձախ կողմերից եզերված են դափնեպսակով: Շրջանակի վերին մասում Արարատ լեռն է, իսկ ներքևում` վեր պարզված ձեռքեր, որոնք վեր են պահում ջահը: Գնդի ներքևի մասում, առանցքի ուղղությամբ աղետներին դիմագրավող սև գույնի վահանն է, որի վրա պատկերված է աղետից փրկված Արարատի ոսկեգույն ուրվագիծը: Վահանից դուրս են գալիս աղետապաշտպան տեգերը (կացինները), շեղբով ձուլվում հնգաթև աստղի գագաթը հավասարաչափ երիզող ոսկեգույն բազմանկյան ֆոնին:
4. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30x 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը մուգ կապույտ է` 1 ուղղահայաց 10 մմ լայնությամբ մեջտեղով անցնող կարմիր զոլակով:
5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:
6. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալի հետ տրվում է վկայական:
I was given the opportunity to snap up the rest of Iskandarian's group for cents a piece so I could keep it together.
His Jubilee Medal "For Valiant Labour In Commemoration Of The 100th Anniversary Since The Birth Of Vladimir Il'ich Lenin" awarded by the Lenin District of Erivan on 7th April 1970 and Chest Badge "Excellent Civil Defence" awarded 8th May 1973.
He was awarded the qualifications "Class Specialist" of the MVD. There is some misinformation out there stating that the MVD Specialist "wings" were only awarded for a couple of years in the early 1970's but he was awarded 3rd Class by the Department Of Fire Defence MVD Armenian SSR on 7th December 1978, 2nd Class by the Head Of The Department Of Fire Defence 24th November 1982 and 1st Class by the MVD ASSR on 18th December 1984.